Ռուսաստան

Մակրոնը հնարավոր է համարում Ուկրաինան վերականգնելու համար ռուսական ակտիվների օգտագործման հարցի համաձայնեցումը

1 րոպեի ընթերցում

Մակրոնը հնարավոր է համարում Ուկրաինան վերականգնելու համար ռուսական ակտիվների օգտագործման հարցի համաձայնեցումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ ուկրաինական խնդրի կարգավորման շրջանակներում կարելի է պայմանավորվել Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինայի վերականգնման համար օգտագործելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակրոնն այս մասին հայտարարել է մարտի 27-ին Փարիզում:

«Ռուսաստանի սառեցված ակտիվները կարելի է օգտագործել վերականգնման համար՝ խաղաղ կարգավորման համաձայնագրի շրջանակներում»,- Ֆրանսիայի նախագահի խոսքերը հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները։

Նշվում է նաև, որ Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ արևմտյան երկրներն իրավունք չունեն բռնագրավել սառեցված ակտիվները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում