ՌԴ-ի և ՀՀ-ի միջև շարունակվում է բազմապլանային քաղաքական երկխոսությունը. Զախարովա

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև շարունակվում է բազմապլանային քաղաքական երկխոսությունը։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ Մարիա Զախարովան նշել է, որ երկու երկրների առաջնորդները մշտական կապի մեջ են։ 

«Հայաստանի վարչապետն ընդունել է հրավերը` մասնակցելու Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին` նվիրված Մեծ Հայրենականում տարած Հաղթանակի 80-ամյակին։ Կայացել են արտաքին գործերի  նախարարների կառուցողական բանակցություններ։ Վերջերս կայացել են կոնսուլտացիաներ արտաքին գործերի  փոխնախարարների մակարդակով։ Աշխատում են միջկառավարական, միջխորհրդարանական մեխանիզմները, ընթանում է միջգերատեսչական համագործակցություն, կայացել է ագրոարդյունաբերության խնդիրներին նվիրված կլոր սեղան՝ կազմակերպված առևտրի պալատի և ռուս-֊հայկական գործարար միության կողմից: Կան նախաձեռնություններ նաև մշակութային, կրթական և հումանիտար ոլորտներում»,- նշել է Զախարովան և ավելացրել, որ զարգանում են նաև տնտեսական կապերը, պրոֆիլային տնտեսական գերատեսչությունները մշակում են մոտեցումներ ներդրումային համագործակցության համար։ 

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Երևանում զգում են եվրասիական ինտեգրացիոն նախագծի կարևորությունը երկրի սոցիալ տնտեսական կայունության և անվտանգության  համար։ «Մենք համագործակցում ենք նաև այլ միջազգային հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում: Համաշխարհային օրակարգում հարցերի մեծամասնության մեջ մեր մոտեցումները համընկնում են կամ մոտ են»,- ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ այդ ամենի համատեքստում կան նաև հարցեր, որոնք դեռ լուծված չեն կամ լուծում են պահանջում։ Այդ հարցերը ևս քննարկվում են։ 

Հայերեն English Español فارسی Français Русский 中文

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

ՀԾԿՀ նախագահն Աթենքում մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարների հանդիպմանը

Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում աճել է էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը

Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ի ցույցերից հետո ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ինը ամիսներին աճել է 2.7 տոկոսով

Սևան համայնքը հյուրընկալել է COP17-ի համաժողովի մասնակիցներին

Հայաստան կժամանի Նիդեռլանդների ԱԳ նախարարը