Պետք է դուրս գալ ցուցամոլության տրամաբանությունից. նախարարը՝ «Վերջին զանգ»–ի սցենարներ գնելու մասին

3 րոպեի ընթերցում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է կրթամշակութային «Վերջին զանգ»–ի մրցույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը հետաքրքրվեց, թե արդյոք ճի՞շտ են «Վերջին զանգ»–ի միջոցառումներն արգելելու մասին լուրերը: 

Նախարարը վստահեցրեց, որ որևէ արգելքի մասին խոսք չկա: 

«Ամեն տարի մեր շրջանավարտներին հորդորում ենք, որ չմոռանան, թե ինչի մասին է «Վերջին զանգը»: Դա իրենց կյանքի որոշակի փուլն ամփոփելու, այդ օրն իրենց հույզերը միասին կիսելու, գուցե իրենց գնահատանքի խոսքերն իրենց ուսուցիչներին փոխանցելու, իրենց ընկերների հետ այդ օրը նշելու ժամանակն է: Սակայն ժամանակի հետ մոռանում ենք այդ բովանդակությունը և ամբողջ շեշտադրումը տանում ենք նյութական որոշակի ցուցամոլության, որտեղ անգամ խոսքը հասնում է աներևակայելի բաների, թե քանի խցիկով քանի կողմից պետք է նկարվի միջոցառումը, քանի հարյուր հազար դրամ պետք է տրամադրվի սցենարների գնման համար, որոնք բացարձակապես չեն արտահայտում որևէ երեխայի միտքն ու էմոցիան: Եվ ընդհանրապես այդ օրվա բովանդակությունն ամբողջությամբ կորսվում է և դառնում է ընդամենը տարբեր դպրոցների միջև մրցավազք՝ առաջին հերթին ստեղծելով սոցիալական պարտադրանք բոլոր նրանց համար, որոնք գուցե ամենևին այլ կերպ են պատկերացնում իրենց այդ օրը: Մեր ասածն այն է, որ այս տրամաբանությունից պետք է դուրս գալ: «Վերջին զանգն» իրականում օր է, որտեղ կարող ենք նաև տեսնել մեր երեխաների ստեղծագործական միտքը: Եվ այս տարի հենց այդ տրամաբանության մեջ կազմակերպում ենք նաև կրթամշակութային «Վերջին զանգ»–ի մրցույթ», –ասաց նախարարը: 

Մրցույթի համար արդեն ձևավորված են ժյուրիներ՝ ամեն մարզի համար: Դպրոցների մասնակցությունը լինելու է կամավոր, ամբողջ ընթացակարգը ներկայացված է դպրոցներին: Անդրեասյանը նշեց, որ կփորձեն խրախուսել հենց այն բովանդակությունը, որ նախարարությունը ցանկանում է տեսնել: 

«Իսկ ուզում ենք տեսնել մի բան՝ ուզում ենք տեսնել, որ այդ օրը մեր դպրոցական բեմերում մեր երեխաները իրենց խոսքն են ասում, և այդ խոսքն արտահայտում է հենց իրենց էմոցիաները, հենց իրենց կողմից ամենակարևորվող ուղերձները և այդ խոսքը լսելի է առանց արտաքին այն ճոխությունների, որոնց վրա այդքան մեծ շեշտադրում է արվում»,– նշեց նա:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում