ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցում վերահաստատվել է ռազմավարական գործընկերության օրակարգի հրատապությունը․ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մանրամասները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետը նշեց, որ զրույցի առանցքային արձանագրումներից մեկը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հրատապության և կարևորության վերահաստատումն էր երկու կողմերի համար։ 

«Հեռախոսազրույցի առաջին արձանագրումը մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության նկատմամբ հետաքրքրության վերահաստատումն էր և արձանագրումն էր, որ այս օրակարգը շարունակում է նույնքան հրատապ մնալ ԱՄՆ գործող վարչակազմի համար։ Մեր կողմից էլ, բնականաբար, այդ նույն արձանագրումը կար»,-նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ զրույցի երկրորդ առանցքային թեման եղել է տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։ 

«Միացյալ Նահանգների պետքարտուղարը նույնպես այդ արձանագրումն արեց, որ կարևոր փուլ է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալը և նախագծի համաձայնեցման վերաբերյալ բանակցությունները հաջողությամբ ավարտելը։ Երկուսս էլ այն կարծիքին էինք, որ այս արդյունքը չպետք է կորսվի, և խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ պետք է ստորագրվի և վավերացվի, ուժի մեջ մտնի երկու երկրներում»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ այդ շեշտադրումները տեղ են գտել կողմերի հրապարակած հաղորդագրություններում։ 

Վարչապետը նաև կարևորեց տարածաշրջանում հնարավոր էսկալացիաների կանխարգելումը։

«Արձանագրել ենք, որ այս միջավայրում որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ։ Պայմանավորվել ենք շարունակել բարձր մակարդակի շփումները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև»,-ասաց Փաշինյանը։

Մարտի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձ է եղել ինչպես հայ-ամերիկյան հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հաստատման հարցերին։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է բանակցային այն գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր է դարձել համաձայնեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը։

Հայերեն العربية English Русский Türkçe

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ

Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական

Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները

Միքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Հրազդանի «Firebird AI» կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ Թադևոսյան

Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկը

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառում Եվրամիություն վերադառնալու տարբերակը