ԱՄՆ-ն որոշ բացառություններ կանի մաքսատուրքերի սահմանումից, բայց ոչ շատ. Թրամփ

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները մտադիր է բացառություններ անել բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների համար սահմանած մաքսատուրքերից, սակայն այդ բացառությունները շատ չեն լինի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարաել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ոչ չափից շատ: Ոչ չափից շատ բացառություններ: Ես չեմ ցանկանում, որ չափից շատ բացառություններ լինեն…. Մյուս երկրները կողոպտել են մեզ 45-50 տարի, դրանից ավելի: Մենք միշտ եղել ենք մեղմ և թույլ: Իրավիճակը եղել է գործնականում այնպիսին, որ մեզ մոտ եղել են մարդիկ, որոնք գաղափար չեն ունեցել, թե ինչով են զբաղվել», - կարծում է Թրամփը:

Մարտի 4-ին ԱՄՆ վարչակազմը 25% մաքսատուրքեր է սահմանել Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող բոլոր ապրանքների նկատմամբ, ինչպես նաև բարձրացրել է Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը 10%-ից մինչև 20%։ Մարտի 6-ին Թրամփն ստորագրել է հրամանագրեր, որոնցով մինչև ապրիլի 2-ը հետաձգվել է Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար 25% մաքսատուրքերի սահմանումը։ Նա նշել է, որ այդ օրվանից հետո նման մեղմացումներ չեն լինի։

Բացի այդ, Թրամփն ավելի վաղ  հայտարարել էր ապրիլի 2-ից ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար նոր, պատասխան մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին: Նրա խոսքով՝ Եվրամիությունը, Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան և Կանադան ԱՄՆ-ից շատ ավելի բարձր մաքսատուրքեր են գանձում, քան Միացյալ Նահանգները` նրանցից:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին