Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները Երևանում աշխատանքային ընթրիքի ձևաչափով քննարկում են ունեցել
1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է Սեյեդ Աբբաս Արաղչիին Երևանում, և նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով:
Իրանի ԱԳ նախարարը Երևան է ժամանել մարտի 24-ին։ Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։