Սևանա լճում պետական ծրագրով իրականացվում է ջրի որակի ֆիզիկաքիմիական և հիդրոկենսաբանական մոնիթորինգ

1 րոպեի ընթերցում

Պետական ծրագրով առաջին անգամ Սևանա լճի տարբեր խորության շերտերում ջրի որակի ֆիզիկաքիմիական և հիդրոկենսաբանական մոնիթորինգ է իրականացվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ Օդերևութաբանության համաշխարհային օրվան և ՀՀ-ում Անտառագետի, Ջրաբանի, Օդերևութաբանի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ներկայացնելով կառույցի անցած տարվա արդյունքները։

«Առաջին անգամ 2024 թվականից սկսած՝ պետական ծրագրով Սևանա լճի 3 դիտակետի տարբեր խորության շերտերում ամսական հաճախականությամբ իրականացվում է ջրի որակի ֆիզիկաքիմիական և հիդրոկենսաբանական մոնիթորինգ»,-նշեց Ազիզյանը՝ հավելելով, որ մոնիթորինգն իրականացվում է  ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնակցությամբ։

Հայերեն

Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցը

ԱՊՀ տնտեսական խորհուրդը քննարկել է «ԱՊՀ+» ձևաչափի ստեղծման հարցը. Օվերչուկ

Հայաստանը և Ադրբեջանը ֆիքսել են՝ պետք է խաղաղությունն ինստիտուցիոնալացնել. Վահան Կոստանյան

Համատեղ բիզնեսի պատրվակով մտերիմներին դրդել է տունը գրավադրել, վարկ է ստացել և պատճառել ավելի քան 66 մլն դրամի գույքային վնաս․ ՔԿ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպմանը քննարկվել են խաղաղության ամրապնդման ու ինստիտուցիոնալացման հնարավորությունները

Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբ

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

Նոր Սահմանադրության նախագծով դատավորների վերագնահատումը նախատեսվում է իրականացնել մեկ անգամ և հինգ տարվա ընթացքում

Դատախազությունը «Հրազդան» մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ

Իրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավ