Սևանա լճում պետական ծրագրով իրականացվում է ջրի որակի ֆիզիկաքիմիական և հիդրոկենսաբանական մոնիթորինգ
1 րոպեի ընթերցում

Պետական ծրագրով առաջին անգամ Սևանա լճի տարբեր խորության շերտերում ջրի որակի ֆիզիկաքիմիական և հիդրոկենսաբանական մոնիթորինգ է իրականացվում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ Օդերևութաբանության համաշխարհային օրվան և ՀՀ-ում Անտառագետի, Ջրաբանի, Օդերևութաբանի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ներկայացնելով կառույցի անցած տարվա արդյունքները։
«Առաջին անգամ 2024 թվականից սկսած՝ պետական ծրագրով Սևանա լճի 3 դիտակետի տարբեր խորության շերտերում ամսական հաճախականությամբ իրականացվում է ջրի որակի ֆիզիկաքիմիական և հիդրոկենսաբանական մոնիթորինգ»,-նշեց Ազիզյանը՝ հավելելով, որ մոնիթորինգն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնակցությամբ։