Քաղաքականություն

ԱԳ նախարարը կարևոր է համարում Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը

1 րոպեի ընթերցում

ԱԳ նախարարը կարևոր է համարում Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը

Հայաստանի համար շատ կարևոր է Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիայի Ռիո Բրանկոյի դիվանագիտական ​​ինստիտուտում։

Անդրադառնալով Հայաստանի ավելի լայն տարածաշրջանային հարաբերություններին՝ ԱԳ նախարարն ընդգծել է Երևանի խորը և շարունակաբար զարգացող գործընկերությունը Վրաստանի և Իրանի հետ։ 

«2024 թվականին մենք պաշտոնապես բարձրացրեցինք մեր գործընկերությունը Վրաստանի հետ ռազմավարական մակարդակի՝ արտացոլելով մեր կապերի՝ մինչ այդ էլ ձևավորված ամուր բնույթը։ Իրանի հետ մեր համագործակցությունը շարունակում է դինամիկ զարգանալ։ Հիմնական ենթակառուցվածքային նախագծերն ընդգծում են մեր հաստատակամ հավատարմությունը՝ բարելավելու տարածաշրջանային փոխկապվածությունը։ Մեզ համար շատ կարևոր է Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը»,- նշել է նախարարը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում