Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ կրթության նախարարությունը վերացնելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարողական հրամանագիր է ստորագրել դաշնային Կրթության նախարարությունը վերացնելու մասին։ Հրամանագրով նախատեսվում է կրթության հետ կապված քաղաքականությունն ամբողջովին հանձնել նահանգներին և տեղական խորհուրդներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Մենք կրթությունը կվերադարձնենք այնտեղ, որտեղ դրա տեղն է, շատ պարզ», - ասել է Թրամփը Սպիտակ տան Արևելյան սենյակում հրամանագիրը ստորագրելու արարողությանը, որին ներկա են եղել նաև աշակերտներ՝ խորհրդանշական կերպով իրենք էլ ստորագրելով «հրամանագրեր»։

Մարտի 20-ին ստորագրված հրամանագիրն առաջին քայլն է նախարարությունը ցրելու ուղղությամբ։ Հարցը դեռ պետք է քվեարկության դրվի Կոնգրեսում, իսկ ըստ Reuters-ի՝ այնտեղ այս նախագիծն անցկացնելու համար դեռ մի քանի ձայնի պակաս կա։ 

Սպիտակ տունը պնդում է, որ Կրթության նախարարությունը գումարի կորուստ է, և որ գերատեսչությունում արված տրիլիոնավոր դոլարի ներդրումներն իրենց չեն արդարացրել։ 

Նախարարությունը վերահսկում է ԱՄՆ-ում շուրջ 100 000 հանրային դպրոց և 34 000 մասնավոր դպրոց՝ չնայած հանրային դպրոցների ֆինանսավորման ավելի քան 85%-ը կատարվում է նահանգային և տեղական կառավարությունների կողմից։ Գերատեսչությունը դաշնային դրամաշնորհներ է դրամադրում կարիքավոր դպրոցներին, ֆինանսավորում ծրագրեր՝ վճարելու հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատող ուսուցիչներին, փոխարինելու հնացած ենթակառուցվածքը։ Բացի այդ, Կրթության նախարարությունը վերահսկում է 1,6 տրիլիոն դոլարի ուսանողական վարկերը։ 

Առայժմ Թրամփի հրամանի նպատակն է կրճատել նախարարության կազմն այնքան, որ այն կատարի միայն վարկերը կառավարելու, ցածր եկամուտ ունեցող ուսանողներին քոլեջ այցելելու համար դրամաշնորհներ տրամադրելու, հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատելու ռեսուրսներ տրամադրելու գործառույթները։ 

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս