Լոռու մարզի և Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնյաները քննարկել են ոլորտին առնչվող հարցեր

4 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նախաձեռնել են մարզային հանդիպում՝ քննարկելու համար քաղաքաշինական ընթացակարգերի բարեփոխումները և քաղաքաշինական գործընթացներին առնչվող խնդիրները: Հանդիպմանը մասնակցել են կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, խորհրդական Հովսեփ Հովեյանը, մարզպետի աշխատակազմը, համայնքների ղեկավարները և ոլորտային պատասխանատու պաշտոնյաները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքաշինության կոմիտեից, մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Եղիազար Վարդանյանին՝ հրավերն ընդունելու և պատրաստակամության համար։ Նա ընդգծել է նմանատիպ հանդիպումների կարևորությունը և նշել, որ օգտակար համագործակցության շնորհիվ աշխատանքում հանդիպող որոշ խնդիրներ լուծումներ կգտնեն՝ նպաստելով մարզի քաղաքաշինական ծրագրերի արագ և արդյունավետ իրականացմանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշել է, որ հանդիպումների պարբերաբար անցկացումը թույլ կտա մի կողմից՝ ներկայացնել քաղաքաշինության բնագավառում կոմիտեի մշակած քաղաքականությունը և առաջիկա ուղղությունները, մյուս կողմից՝ վերհանել գործնականում հանդիպող և լուծումներ պահանջող հարցերը. «Կոմիտեն նախաձեռնել է համակարգային փոփոխություններ, որոնց արդյունքում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպաստավոր պայմաններ կստեղծվեն քաղաքացիների, ներդրողների համար։ Ակտիվորեն աշխատում ենք ընթացակարգերի պարզեցման, հստակեցման, կրկնվող գործառույթների բացառման և գործընթացները թվային հարթակ տեղափոխելու ուղղությամբ, ինչը թույլ կտա տնտեսել ժամանակ, ապահովել թափանցիկություն և հետագծելիություն»։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանն անդրադարձ է եղել urban.e-gov.am հարթակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացին և առաջիկայում սպասվող ծրագրային լուծումներին, ինչպես նաև համայնքների համար մշակված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերին ու դրանցով սահմանված պահանջների պահպանմանը։ Կոմիտեի պատասխանատուները տեղեկացրել են, որ հաջորդ քայլով թվային հարթակ կտեղափոխվեն պետական համալիր փորձաքննության և հողի նպատակային նշանակության փոփոխության գործընթացները։

Համայնքների ղեկավարները մի շարք հարցեր են հնչեցրել քաղաքաշինական նորմերի, սուբվենցիոն ծրագրերի հայտերի, կառուցապատման մակերեսների վերաբերյալ և հանդես եկել առաջարկություններով: 

Նշվում է, որ այնուհետև Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և Լոռու մարզպետը Սպիտակ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ շրջայց են կատարել Սպիտակի մանկապարտեզի շինարարական հրապարակում։ Կոմիտեի համակարգմամբ կառուցվող, 144 երեխայի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։ Պաշտոնյաները կապալառու կազմակերպության պատասխանատուներին հորդորել են կրկնապատկել ջանքերը, անհրաժեշտության դեպքում ներգրավել լրացուցիչ աշխատուժ՝ աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով։ Միաժամանակ կատարել են որոշ դիտողություններ՝ շինհրապարակի պատշաճ տեսքի պահպանման  վերաբերյալ։ Նրանք շեշտել են, որ պետության համար որակյալ աշխատանքը շինարարական ծրագրերի իրականացման գլխավոր պայմանն է, և կարևոր ռեսուրսներից ժամանակը չպետք է ծախսվի թերությունները շտկելու վրա։ 

Շինարարը վստահեցրել է, որ աշխատանքները կավարտվեն սահմանված ժամանակում։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին