Աշխարհ

Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի փորձագետները ներկա կլինեն Սաուդյան Արաբիայում նախատեսված բանակցություններին

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի փորձագետները ներկա կլինեն Սաուդյան Արաբիայում նախատեսված բանակցություններին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի փորձագետները ներկա կլինեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ առաջիկա բանակցություններին, բայց չեն գտնվի Ռուսաստանի հետ նույն սենյակում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ ռուս և ամերիկացի փորձագետները մարտի 24–ին Սաուդյան Արաբիայում հնարավոր խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում կքննարկեն նաև Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու ուղիները:

«Այնտեղ տեխնիկական խմբեր ներկա կլինեն: Ես այսպես եմ հասկանում՝ կլինի Ուկրաինայի և ԱՄՆ–ի հանդիպում, իսկ հետո մաքոքային դիվանագիտություն, ինչպես ասել են մեր ամերիկացի գործընկերները, ԱՄՆ–ն՝ ​​Ռուսաստանի հետ»,- ասել է Զելենսկին Նորվեգիայի վարչապետի հետ ասուլիսում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում