Եվրոպա

Եվրոպայում երկու գագաթնաժողով է ընթանում՝ նվիրված Ուկրաինայում խաղաղությանը

1 րոպեի ընթերցում

Եվրոպայում երկու գագաթնաժողով է ընթանում՝ նվիրված Ուկրաինայում խաղաղությանը

Եվրոպայում բարձր մակարդակի երկու գագաթնաժողով է ընթանում, որոնց ուշադրության կիզակետում է գտնում Ուկրաինայի ապագա խաղաղության հարցը: «Արմենպրես»-ի փոխնացմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ին։

Բրյուսելում ընթացող գագաթնաժողովում ԵՄ առաջնորդների քննարկումներն ընթանում են իրենց պաշտպանական ռազմավարության և Ուկրաինայի համար անվտանգության միջոցների ուժեղացման ուղղություններով: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսակապով ելույթ է ունեցել գագաթնաժողովում Օսլոյից, որտեղ նա հանդիպում է անցկացնում Նորվեգիայի վարչապետի հետ։ Դեռևս մանրամասներ չեն հաղորդվում հնչած հայտարարությունների վերաբերյալ։

Միևնույն ժամանակ Լոնդոնում ընթանում է «կամեցողների կոալիցիայի»՝ շուրջ 20 երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների դռնփակ հանդիպումը։ Նշված «կոալիցիան» իրենից ներկայացնում է ոչ պաշտոնական խումբ, որը կազմակերպվել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից։ Նախաձեռնության նպատակն է խաղաղապահ ուժեր առաջարկել Ուկրաինային, եթե հրադադարի վերաբերյալ որևէ համաձայնություն ձեռք բերվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում