Գուտերեշը կոչ է արել հետաքննել Գազայում ՄԱԿ-ի աշխատակցի զոհվելու հանգամանքները

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «խորապես վշտացած և ցնցված է» Գազայի կենտրոնում գտնվող Դեյր ալ-Բալահում ՄԱԿ-ին պատկանող երկու հյուրատների վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով ՄԱԿ-ի աշխատակցի զոհվելու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը՝ ավելացնելով, որ ևս 5  աշխատակից վիրավորվել է, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ 

Գուտերեշը դատապարտել է բոլոր հարձակումները ՄԱԿ-ի անձնակազմի վրա և կոչ է արել լիարժեք հետաքննություն անցկացնել: 

«Գլխավոր քարտուղարը շեշտում է հրադադարի պահպանման անհրաժեշտությունը՝ վերջ դնելու մարդկային տառապանքներին: Մարդասիրական օգնությունը պետք է հասնի բոլոր կարիքավորներին: Պատանդները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն», - հավելել է խոսնակը:

Հաքի խոսքով՝ «ՄԱԿ-ի բոլոր շենքերի գտնվելու վայրերը հայտնի են հակամարտող բոլոր կողմերին, և նրանք միջազգային իրավունքի համաձայն պարտավոր են պաշտպանել դրանք և ապահովել դրանց անձեռնմխելիությունը»:  

Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ը փորձում է «ճշտել պայթյունի պատճառները»։

The Times of Israel-ը հայտնել է, որ նախնական հետաքննության արդյունքը ցույց է տվել, որ Իսրայելի զինվորականները պատասխանատվություն չեն կրում Գազայում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան համար:

2023 թ․ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև բռնկված ռազմական գործողությունների հետևանքով ՄԱԿ-ի առնվազն 280 աշխատակից է զոհվել:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում