Երևան-Սևան ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5 կմ հատվածը մարտի 18-ին պարբերաբար միակողմանի փակվելու է քարաթափման աշխատանքների պատճառով
1 րոպեի ընթերցում

Երևան-Սևան ավտոճանապարհի (Մ4) 23,5-ից մինչև 27,5 կմ հատվածի աջ և ձախ կողմերում՝ տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, մարտի 18-ի ժամը 11:00-ից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, որոնց ժամանակ վերոնշյալ ճանապարհի նշված հատվածը պարբերաբար միակողմանի փակվելու է։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: