Սիրիա-լիբանանյան սահմանին բախումների հետևանքով կան զոհեր

2 րոպեի ընթերցում

Սիրիական Հոմսի շրջանում լիբանանյան «Հեզբոլլահ»-ի զինյալների հետ շարունակվող բախումների հետևանքով սիրիական բանակի անձնակազմի զոհերի թիվը հասել է 8-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։

Պարբերականը նաև հայտնում է, որ երկու խաղաղ բնակիչ է զոհվել «Հեզբոլլահ»-ի կողմից Հոմսի գյուղերի հրետակոծության հետևանքով։ Բացի այդ, տեղեկություններ կան հրթիռակոծման հետևանքով լրագրողի և լուսանկարչի վիրավորվելու մասին:

Միևնույն ժամանակ լիբանանյան բանակը հաստատել է իր շարունակական շփումները Սիրիայի իշխանությունների հետ՝ սահմանի երկայնքով անվտանգությունը պահպանելու համար:

Լիբանանասիրիական սահմանին վերջին օրերին լարված իրավիճակ է տիրում։ Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվել, որ լիբանանյան տարածքում մոլորվել են սիրիացի զինվորներ, որոնք սպանվել են կրակոցներից:

Սիրիական բանակն ամբողջությամբ հերքել է այս տեղեկությունը՝ պնդելով, որ մարտի 16-ին «Հեզբոլլահ»-ի անդամները ներթափանցել են սիրիական տարածք, առևանգել երեք զինվորի և սպանել Լիբանանում։

Մերձավոր Արևելք

«Հեզբոլլահ»-ը հերքել է իր առնչությունը սիրիա-լիբանանյան սահմանին սիրիացի 3 զինվորի սպանությանը

Սահմանային միջադեպերը վերաճել են փոխադարձ հարվածների այն բանից հետո, երբ մարտի 17-ի առավոտյան սիրիացի անվտանգության աշխատակից է սպանվել Հոմսի շրջանում անվտանգության մեքենայի հրթիռակոծման հետևանքով։

Մարտի 16-ի միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի և Լիբանանի միջև սահմանային լարվածության սրման ֆոնին, որտեղ նախորդ ամիս բախումներ էին տեղի ունեցել սիրիական բանակի և երկու երկրների սահմանային շրջաններում բնակվող թմրանյութերի ու զենքի մաքսանենգությամբ զբաղվող  լիբանանյան խմբերի միջև:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան