«Հեզբոլլահ»-ը հերքել է իր առնչությունը սիրիա-լիբանանյան սահմանին սիրիացի 3 զինվորի սպանությանը

2 րոպեի ընթերցում

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման անդամները հերքել են իրենց մասնակցությունը սիրիա-լիբանանյան սահմանին երեք սիրիացի զինվորի սպանությանը, որի պատճառով Սիրիան հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դիրքերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ին

«Հեզբոլլահ»-ի հանրային կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մենք կրկնում ենք այն, ինչ նախկինում բազմիցս հայտարարել ենք, որ «Հեզբոլլահ»-ը որևէ առնչություն չունի սիրիական տարածքում տեղի ունեցող իրադարձությունների հետ»։

Մարտի 16-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ «Հեզբոլլահ»-ի  անդամները դարանակալել են Հոմսի արևմուտքում՝ Զայթա սահմանային գյուղի մոտ, որտեղ առևանգել են սիրիական բանակի երեք զինվորականի, նրանց տարել Լիբանանի տարածք ու սպանել։

Ի պատասխան դրա՝ սիրիական բանակի հրետանին թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի դիրքերը Լիբանանի սահմանին, իսկ Պաշտպանության նախարարությունը մեծ ռազմական ուժեր է ուղարկել երկու երկրների սահման՝ անվտանգությունը պահպանելու և ցանկացած նոր սպառնալիքի դեմ պայքարելու համար:

Իր հերթին, Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ լիբանանյան բանակը Կարմիր խաչի միջոցով երեք զինվորականների դիակները հանձնել է Ջուսիա/Ալ-Կաա սահմանային անցակետում գտնվող Սիրիայի անվտանգության ծառայողներին:

Լիբանանյան ԶԼՄ-ները հաղորդում են սահմանամերձ քաղաքներից դեպի Հերմելի շրջան տեղահանումների զանգվածային ալիքի մասին՝ սիրիական սահմանին հարող շրջանների ուժեղացված գնդակոծությունների հետևանքով:

Մարտի 16-ի միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի և Լիբանանի միջև սահմանային լարվածության սրման ֆոնին, որտեղ նախորդ ամիս բախումներ էին տեղի ունեցել սիրիական բանակի և երկու երկրների սահմանային շրջաններում բնակվող թմրանյութերի ու զենքի մաքսանենգությամբ զբաղվող լիբանանյան խմբերի միջև:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը