ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առևտրային պատերազմը կարող է 9,5 տրիլիոն դոլարի վնաս հասցնել բիզնեսներին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև փոխադարձ մաքսատուրքերի սահմանումը վտանգ է ներկայացնում անդրատլանտյան բիզնեսի համար, որի պատճառած վնասները կարող են հասնել տարեկան 9,5 տրիլիոն դոլարի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԵՄ-ում Ամերիկայի առևտրի պալատի զեկույցը:

Պալատը, որի ավելի քան 160 անդամների մեջ են մտնում Apple-ը, ExxonMobil-ը և Visa-ն, իր տարեկան Անդրատլանտյան տնտեսության մասին զեկույցում ցույց է տվել հարաբերությունների խորացումը, որը 2024 թվականին հասել է ռեկորդային մակարդակի. ապրանքների և ծառայությունների առևտուրը կազմել է 2 տրիլլիոն դոլար։

Զեկույցում խոսվում է այն մասին, որ 2025 թվականը կարող է լինել ինչպես խոստումնալից հեռանկարների, այնպես էլ վտանգի տարի աշխարհի խոշորագույն առևտրային հարաբերությունների համար:

Անցած շաբաթվա ընթացքում Վաշինգտոնը մաքսատուրքեր է սահմանել պողպատի և ալյումինի նկատմամբ, իսկ ԵՄ-ն պատասխան քայլեր է մշակել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ԵՄ-ից ներմուծվող գինու և ոգելից խմիչքների համար 200% մաքսատուրքեր սահմանել:

Թրամփը քննադատել է ԵՄ-ի հետ առևտրային դեֆիցիտը, չնայած ծառայությունների ոլորտում կա առևտրային պրոֆիցիտ, և արտադրողներին հորդորել է ապրանքներ արտադրել ԱՄՆ-ում:

ԵՄ-ում Ամերիկայի առևտրի պալատը նախազգուշացրել է, որ առկա սերտ առևտրային հարաբերությունները կարող են մեծապես վնասվել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև առևտրային պատերազմի պատճառով։

Հայերեն Русский

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը

ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները