Այժմ կա լավ հնարավորություն արագ ավարտելու պատերազմը և ապահովելու կայուն խաղաղություն. Ուկրաինայի նախագահ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այժմ կա լավ հնարավորություն արագ ավարտելու պատերազմը և ապահովելու կայուն խաղաղություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տելեգրամ»-ի իր ալիքում նա գրել է, որ Ուկրաինան պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի առաջարկած հրադադարը, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջ է քաշում անընդունելի պայմաններ, որոնք ցույց են տալիս, որ Մոսկվան իրականում չի ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները։

«Ուկրաինայում մենք խաղաղություն ենք ուզում։ Պատերազմի առաջին իսկ րոպեներից մենք միայն մեկ բան էինք պահանջում՝ որ Ռուսաստանը հեռանա մեր հողերից։ Ցանկացած ազգի համար դա բնական պահանջ է՝ անկախություն և անվտանգություն», – հայտարարել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ուկրաինան պատրաստ է անհապաղ դադարեցնել պատերազմը և ընդունել հրադադարը, որն առաջարկել է ԱՄՆ-ն։

«Ամերիկյան կողմը մեզ առաջարկել է առանց նախապայմանների և անհապաղ հրադադար։ Երբ Ջիդդայում մեր թիմը լսեց այս առաջարկը, նրանք կապվեցին ինձ հետ, և ես անմիջապես համաձայնեցի։ Մենք չենք ցանկանում խաղեր խաղալ պատերազմի հետ, քանի որ դրա ամեն օրը նշանակում է նոր կորուստներ մեր ժողովրդի համար», – ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Ըստ Զելենսկու՝ Պուտինը սաբոտաժի է ենթարկում խաղաղության գործընթացը՝ առաջ քաշելով չափազանց բարդ և անընդունելի պահանջներ։

«Մենք աջակցում ենք մեր ամերիկացի գործընկերներին և նախագահ Թրամփին այս հարցում։ Մենք ցանկանում ենք վստահել ԱՄՆ-ին և նրա առաջնորդությանը։ Սակայն երեկ մենք լսեցինք Պուտինի հայտարարությունները, որոնցում նա առաջ է քաշում որոշ պայմաններ, որոնք հստակ ցույց են տալիս, որ նա ոչ մի հրադադար չի ցանկանում», – նշել է Ուկրաինայի ղեկավարը։

Ուկրաինայի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը, հատկապես ԱՄՆ-ին, ուժեղ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ՝ նրան ստիպելով դադարեցնել պատերազմը։

Նա նաև շեշտել է, որ խաղաղության հասնելու միակ ճանապարհը Ռուսաստանի նկատմամբ միջազգային ճնշման ուժեղացումն է։

 

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին