Միացյալ Նահանգներ

ԱՄՆ և ՌԴ նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ և ՌԴ նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են  Ուկրաինայում տիրող իրավիճակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելով Ուկրաինայում տիրող իրավիճակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտնել է Truth Social միկրոբլոգում։

Թրամփը գրել է, որ բանակցություններն եղել են «շատ լավ և արդյունավետ» և «շատ մեծ հնարավորություն կա, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը վերջապես ավարտվի»։

Թրամփի խոսքով՝ այս պահին հազարավոր ուկրաինացի զինվորներ ամբողջովին շրջափակված են ռուսական ուժերի կողմից և գտնվում են ծանր ու խոցելի վիճակում։

«Ես վճռականորեն դիմել եմ նախագահ Պուտինին՝ պահպանելու նրանց կյանքը։ Դա կարող է սարսափելի կոտորած լինել, ինչպիսին չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Աստված օրհնի նրանց բոլորին»,- գրել է ԱՄՆ նախագահը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում