Քաղաքականություն

Ռուսաստանը հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին. Պուտին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին. Պուտին

Կրեմլի պաշտոնական կայքը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրեմլի պաշտոնական կայքը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման և այդ կարևոր փաստաթուղթը ստորագրելու Երևանի պատրաստակամության մասին։  

Նշվում է, որ Վլադիմիր Պուտինն  այդ առնչությամբ ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել և հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին՝ ի շահ հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության, կայունության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման։ 

ՌԴ նախագահը հավելել է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն այդ նպատակներին հասնելու համար կարող են հույս դնել ռուսական կողմի յուրաքանչյուր հնարավոր աջակցության վրա։ 

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին հայտնել էր ՀՀ վարչապետի աշխատակազմը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում