Չինաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը ՌԴ-ի և Իրանի հետ. ավարտվել է եռակողմ հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Չինաստանը, Ռուսաստանը և Իրանն անընդհատ կխորացնեն փոխանակումները և համագործակցությունը՝ առանց վնասի մյուս երկրների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ ամփոփելով իրանական միջուկային ծրագրի շուրջ ՉԺՀ-ՌԴ-Իրան ձևաչափով հանդիպման արդյունքները։

«Չինաստանը երկկողմ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի և Իրանի հետ, մեր երկրները Շանհայի համագործակցության կազմակերպության և ԲՐԻԿՍ-ի կարևոր անդամներ են։ Երեք պետությունների առաջնորդների ռազմավարական ղեկավարությամբ մենք պատրաստ ենք պաշտպանելու չմիացման, չառճակատման և այլ երկրների չթիրախավորման սկզբունքները, մշտապես խորացնելու փոխանակումներն ու համագործակցությունը, ամրապնդելու համակարգումը միջազգային գործերում, ավանդ ներդնելու տարածաշրջանային խաղաղության պահպանման և գլոբալ կայունությանն աջակցության գործում», - նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է հետևենք միջազգային կանոններին և պահպանենք միջուկային զենքի չտարածման ռեժիմի ամբողջականությունը: Բարձր գնահատելով Իրանի կողմից միջուկային զենքի մշակումից հրաժարվելու՝ իր պարտավորությունների կատարումը, մենք լիովին հարգում ենք միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման Իրանի իրավունքը», - հավելել է նա:

Վան Իի խոսքով՝ նաև անհրաժեշտ է ձգտել փոխհամաձայնության ընդլայնման, խորհրդակցությունների միջոցով  խելամիտ որոշումների որոնման, որոնք հաշվի կառնեն բոլոր կողմերի շահերը։ Իրանական միջուկային ծրագրի շուրջ Պեկինում կայացած  եռակողմ հանդիպումը նախարարը համարել է «կարևոր քայլ ճիշտ ուղղությամբ»։ 

Մարտի 14-ին Պեկինում կայացել է իրանական միջուկային խնդրին նիրված հանդիպում Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի փոխնախարարների մասնակցությամբ:

Իրան

Պեկինում մեկնարկել է Իրանի միջուկային հարցին նվիրված հանդիպումը

 

Հայերեն

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար