Քաղաքականություն

Սպասվում է Իրանի ԱԳ նախարարի այցը Հայաստան

1 րոպեի ընթերցում

Սպասվում է Իրանի ԱԳ նախարարի այցը Հայաստան

Մոտ ապագայում սպասվում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի այցը Երևան:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում՝ կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

Ներկայացնելով 2024-ին երկու կողմից իրականացված այցերը՝ Միրզոյանը նաև նշեց. «Արդեն ընթացիկ տարվա փետրվարին ես հնարավորություն եմ ունեցել Ժնևում հանդիպել նախարար Արաղչիին: Եվ առաջիկայում ևս սպասվում են շփումներ: Մենք սպասում ենք նախարար Արաղչիին մոտ ապագայում նաև Երևանում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում