Ռուսաստան

Բելառուսում «Օրեշնիկ»-ի համար արձակման կայանքներ են պատրաստում. Լուկաշենկո

1 րոպեի ընթերցում

Բելառուսում «Օրեշնիկ»-ի համար արձակման կայանքներ են պատրաստում. Լուկաշենկո

Բելառուսը ներկայում արձակման կայանքներ է պատրաստում «Օրեշնիկ»-ի համար և հրթիռներ ակնկալում Ռուսաստանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան ուղևորությունն է կատարել Մոսկվա։

«Երբ ես խորամուխ եղա այս խնդրի մեջ, (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Վլադիմիրովիչն ինձ ներքաշեց դրա մեջ, պարզվեց, որ բացի հրթիռից պետք է պատրաստել նաև մնացած ամեն ինչը, և մենք դա անում ենք Բելառուսում», - Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Մի քանի արձակման կայանք, որոնք նախատեսված են «Օրեշնիկ»-ի համար, մենք այսօր արդեն փաստորեն ավարտում ենք։ Մեր ավագ եղբորից հրթիռ հարկավոր կլինի», - հավելել է նա։

Ավելի վաղ Բելառուսի և Ռուսաստանի նախագահները պատրաստակամություն են հայտնել 2025 թվականին «Օրեշնիկ» համալիր և ռուսական այլ նոր սպառազինություն տեղակայել բելառուսական տարածքում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում