ՊԱՏՄԱԿԱՆ. Հայաստանի ֆուտզալի հավաքականը առաջին անգամ իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

2 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալեց Ղազախստանի ընտրանուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում կայացած խաղի մեկնարկում Հայաստանի հավաքականն ակնհայտ առավելություն ուներ, Ղազախստանն էլ հստակ էր գործում պաշտպանությունում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն առաջինը բացեց հանդիպման հաշիվը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Նիկիտա Խրոմիխը: Բաց թողած գնդակից հետո ղազախները տիրել էին նախաձեռնությանը, սակայն հակագրոհներից մեկի ժամանակ` 13-րդ րոպեին, Նիկիտա Խրոմիխը երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Մինչ խաղակեսի ավարտը Ղազախստանի ընտրանուն հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Տուրսագուլովը: 

Երկրորդ կեսի մեկնարկին` 23-րդ րոպեին, Հայաստանի ազգային ընտրանին երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Նիկիտա Խրոմիխը խփեց իր երրորդ գնդակը: Դրվագներից մեկի ժամանակ, տեսնելով, որ Ղազախստանի հավաքականի դարպասապահը տեղում չէ, Հայաստանի ֆուտզալի ընտրանու դարպասապահը` Ալբերտ Աղաջանովը, հեռահար դիպուկ հարվածով գրավեց ղազախների դարպասը: Հանդիպման 32-րդ րոպեին Հայաստանի թիմից ինքնագոլի հեղինակ դարձավ Ալբերտ Աղաջանովը:

Հայաստան-Ղազախստան`4:2:

Հայաստանի ֆուտզալի հավաքականը մրցաշարային աղյուսակում գրավեց առաջին հորիզոնականը` հավաքելով 16 միավոր և պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության հիմնական փուլում:

Հայերեն العربية English Русский Türkçe 中文

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան