Հանրապետությունում օդի ջերմանստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, Տավուշում մարտի 17-ին կլինի +27 աստիճան
1 րոպեի ընթերցում

Երևանում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Տավուշի մարզում օդի ջերմաստիճանը մարտի 17-ին կհասնի +27 աստիճանի:
Մարզերում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան՝ 2-5 մ/վ: