Եվրահանձնաժողովը նոր միջոցներ է ձեռնարկել՝ ի պատասխան ԱՄՆ-ի մաքսատուրքերի

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովն արագ և համաչափ հակամիջոցներ է ձեռնարկում Եվրամություն ամերիկյան ապրանքների ներմուծման նկատմամբ՝ ի պատասխան պողպատի և ալյումինի ներմուծման համար ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Եվրահանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ։

Ըստ փաստաթղթի՝ ի պատասխան ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերի, որոնք տարածվում են ԵՄ-ի ավելի քան 18 միլիարդ եվրոյի արտահանման վրա, Եվրահանձնաժողովը գործարկում է նոր հակամիջոցների փաթեթ ամերիկյան արտահանման նկատմամբ: Դրանք ուժի մեջ կմտնեն ապրիլից՝ անդամ պետությունների և շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններից հետո:

Բացի լրացուցիչ միջոցների նոր փաթեթից, Եվրահանձնաժողովը նաև կվերականգնի 2018 և 2020 թվականներին ընդունված հավասարակշռման միջոցները, որոնք ավելի վաղ կասեցվել էին։

Եվրամիության պատասխան միջոցները եվրոպական պողպատի և ալյումինի նկատմամբ ԱՄՆ մաքսատուրքերի դեմ կարող են չեղյալ հայտարարվել «ցանկացած պահի»՝ Վաշինգտոնի հետ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում։

Եվրահանձնաժողովի  ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրոպայից ներմուծվող պողպատի և ալյումինի համար ամերիկյան մաքսատուրքերին ԵՄ պատասխան միջոցները որակել է «ուժեղ, բայց համաչափ»։ 

«Եվրամիությունը պետք է գործի, որպեսզի պաշտպանի բիզնեսը և սպառողներին: Հակամիջոցները, որոնք մենք այսօր ընդունում ենք, ուժեղ են, բայց համաչափ», - հայտարարել է ֆոն դեր Լայենը: 

Նա նշել է, որ 26 մլրդ եվրոյի ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը «համապատասխանում է ԱՄՆ-ի մաքսատուրքերի տնտեսական մասշտաբին»:

Արտերկրից պողպատի և ալյումինի բոլոր մատակարարումների, ներառյալ ԵՄ-ից ներմուծումների համար 25%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն ուժի մեջ է մտել մարտի 12-ին:

Միացյալ Նահանգներ

Պողպատի և ալյումինի նկատմամբ Թրամփի 25% մաքսատուրքերն ուժի մեջ են մտել

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ