Միացյալ Նահանգներ

Պողպատի և ալյումինի նկատմամբ Թրամփի 25% մաքսատուրքերն ուժի մեջ են մտել

1 րոպեի ընթերցում

Պողպատի և ալյումինի նկատմամբ Թրամփի 25% մաքսատուրքերն ուժի մեջ են մտել

ԱՄՆ նախագաh Դոնալդ Թրամփի կողմից երկիր ներկրվող պողպատի և ալյումինի նկատմամբ 25% մաքսատուրքերն ուժի մեջ են մտել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Թրամփը չեղարկել է 2018 թվականին այս մետաղների նկատմամբ մաքսատուրքերից բոլոր բացառությունները, ինչպես նաև բարձրացրել է ալյումինի համար մաքսատուրքերը, որոնք մինչ այդ 10% էին։ 

Թրամփը նաև ավելի վաղ առանձին մաքսատուրքեր է սահմանել Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ, ինչպես նաև ծրագրում է Եվրոպական միությունից, Բրազիլիայից և Հարավային Կորեայից ներկրվող ապրանքների նկատմամբ «փոխադարձ» մաքսատուրքեր կիրառել ապրիլի 2-ից։ 

ԱՄՆ նախագահը խոստացել է, որ մաքսատուրքերը կօգնեն երկրում աշխատատեղեր ստեղծել, սակայն, ըստ The Associated Press-ի, մաքսատուրքերը սպառնում են «ցնցել» ֆոնդային բորսան և հանգեցնել տնտեսական անկման։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում