Թրամփը Tesla կգնի՝ ի նշան Մասկին աջակցության

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կգնի նոր Tesla մեքենա՝ ընկերության սեփականատեր Իլոն Մասկին աջակցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։ 

«Ես վաղն առավոտյան պատրաստվում եմ գնել բոլորովին նոր Tesla՝ ի նշան  վստահության և աջակցության իսկապես մեծ ամերիկացի Իլոն Մասկի: Ինչո՞ւ նա պետք է պատժվի այն բանի համար, որ գործի է դնում իր հսկայական հմտությունները, որպեսզի օգնի ԱՄՆ-ն կրկին հզոր դարձնել», - գրել է ԱՄՆ նախագահը։

Նա ուղերձ է հղել հանրապետականներին, պահպանողականներին և բոլոր ամերիկացիներին՝ նշելով, որ Իլոն Մասկն անում է ամեն ինչ ազգին օգնելու համար և կատարում է «ֆանտաստիկ աշխատանք»: 

«Սակայն արմատական ձախ խելագարները, ինչպես հաճախ, փորձում են անօրինական կերպով և դավադրաբար բոյկոտել Tesla-ն՝ աշխարհի մեծ ավտոարտադրողներից մեկին, Իլոնի «երեխային», որպեսզի հարձակվեն և վնաս հասցնեն Իլոնին և այն ամենին, ինչի համար նա պայքարում է։ Նրանք փորձեցին դա անել ինձ հետ 2024 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ,  սակայն ի՞նչ ստացվեց», - նշել է Թրամփը:

Մասկի Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) գործողությունները, ուղղված կառավարական ապարատի կրճատմանը, ԱՄՆ-ում Tesla-ի դեմ բողոքի ակցիաների պատճառ են դարձել։ Մասկի կարողությունը Tesla-ի բաժնետոմսերի զգալի անկումից հետո ընդամենը մեկ օրում նվազել է 8,8 միլիարդ դոլարով:

Ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է այն բանից հետո, երբ Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանել Կանադայից ներկրվող ապրանքների նկատմամբ, որտեղից պահեստամասեր են ներմուծվում, և ավելացրել մաքսատուրքերը Չինաստանից՝ Tesla էլեկտրական մեքենաների երկրորդ ամենամեծ շուկայից ներկրվող ապրանքների նկատմամբ:

Ընդհանուր առմամբ, Մասկի ակտիվները 2024 թվականի դեկտեմբերից նվազել են 121 միլիարդ դոլարով, սակայն նա պետք է կորցնի ևս 116 միլիարդ դոլար՝ մոլորակի ամենահարուստ մարդու կարգավիճակը կորցնելու համար։ 

Ըստ Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը՝ 216 միլիարդ դոլար կարողությամբ։ Նրան հաջորդում է Meta Corporation-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը գնահատվում է 211 մլրդ դոլար։

Հայերեն

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային առաջընթացը

Զովաբեր բնակավայրում մեկնարկել է «Հարեհաս» կրթական ծրագիրը

Արծվանիստում պահպանված վիմագիր սահմանախաչն իրավական փաստագիր է

Մեր բոլոր խոստումներին տեր ենք, Կասկադն էլ, մետրոն էլ կկառուցենք․ Ավինյան

Ո՞նց եք 20 000 դոլարը վճարել, երբ այն ձեր տարեկան աշխատավարձի կեսից ավելին է․ հարց՝ Ավինյանին

«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով

ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75%

Նախարարը վստահեցնում է՝ քրեակատարողական հիմնարկներում բարելավվել են դատապարտյալներին պահելու պայմանները

Ռուբիոն Իրանին մեղադրել է հութիների կողմից ԱՄՆ-ի նավերի վրա հարձակումները ֆինանսավորելու մեջ

Երևանի 97 բակերում անցած տարի խաղահրապարակների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել