Հայաստան

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանին

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մասնակցել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին ու այդ ուղղությամբ մշակված քաղաքականությանը՝ նշել է, որ 2024 թվականին ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ նիստում ՀՀ կառավարությունը հանձն է առել մշակել նոր ազգային ռազմավարություն։

Նախագիծն արդեն իսկ մշակված է և ներկայացված Կառավարության քննարկմանը։

Փոխնախարարն այս համատեքստում կարևորել է համագործակցությունը միջազգային գործընկեր կառույցների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում