Իսրայելական օդուժը թիրախավորել է Սիրիայի հարավում գտնվող ռազմական հենակետերը

2 րոպեի ընթերցում

Իսրայելական ռազմական օդանավերն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հարավում գտնվող Դարաա նահանգի ռազմական հենակետերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։

Դարաայի նահանգապետարանը հայտարարել է, որ իսրայելական ռմբակոծության թիրախ են դարձել «Ջբաբում գտնվող 89-րդ զրահատանկային բրիգադի բազան և Սիրիայի մայրաքաղաքից 65 կմ հեռավորության վրա գտնվող Իզրաա քաղաքի 12-րդ բրիգադը, որտեղ տեղակայված են եղել հրթիռային և ռադիոէլեկտրոնային համակարգեր»։ Պատճառված վնասների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։ 

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Իսրայելը 4 հարձակում է իրականացրել Կունեյտրայի շրջանում գտնվող 90-րդ բրիգադի ուղղությամբ՝ ոչնչացնելով  տանկեր և մի քանի այլ զինատեսակներ։

2025 թվականի սկզբից ի վեր Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնն արձանագրել է Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի թիրախավորման 23 դեպք, որոնցից 21-ը՝ օդային, իսկ 2-ը՝ ցամաքային։ Հարվածների հետևանքով 6 մարդ է զոհվել։

Փետրվարի 23-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ թույլ չի տա Սիրիայի նոր իշխանությունների ռազմական ներկայությունը Դամասկոսից հարավ, և պահանջել է հարավային շրջանների «ամբողջական ապառազմականացում»: Նա նշել է, որ Իսրայելն անժամկետ վերահսկողություն կպահպանի մի շարք սահմանային շրջանների նկատմամբ։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ