Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-ինպաշտոնական այց կկատարի Հնդկաստան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:

Նախատեսված են նաև այլ հանդիպումներ և քննարկումներ, այդ թվում՝ Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA)։

«Այս այցը տեղի է ունենում շատ խորհրդանշական պահի, քանի որ այս տարի լրանում է մեր երկու երկրների միջև «Բարեկամության և համագործակցության վերաբերյալ» պայմանագրի ստորագրման 30-ամյակը։ Սպասում եմ Նյու Դելիում մեր քննարկումներին՝ միտված առավել խորը համագործակցության նոր ուղիների բացահայտմանն՝ ընդգրկելով ոլորտների լայն շրջանակ»,- այցից առաջ ընդգծել է նախարար Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում