Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
1 րոպեի ընթերցում

Երևանում մարտի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը մարտի 8-13-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Մարզերում մարտի 8-ի ցերեկը, 9-13-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ: