Միացյալ Նահանգներ

Գրոսին ողջունել է ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի միջուկային զինանոցների կրճատման Թրամփի ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Գրոսին ողջունել է ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի միջուկային զինանոցների կրճատման Թրամփի ծրագրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջուկային զինանոցների կրճատման վերաբերյալ, հաջողության շանսեր ունի, միջազգային հանրությունը  պետք է ողջունի դա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ կարծիքն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Bloomberg-ին տված հարցազրույցում։

«Մեկնարկային գործոն կարող է լինել փողը, բայց առանց նախագահական դիվանագիտության հնարավոր չէ», - մեկնաբանել է ԱԷՄԳ-ի ղեկավարը Թրամփի ծրագրերը։ 

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը «պետք է ողջունի» զինաթափման այդ նախաձեռնությունը։

«Մենք դա տեսել ենք Ռոնալդ Ռեյգանի և Միխայիլ Գորբաչովի հետ: Հնարավոր է՝ դա տեսնենք Թրամփի և մյուսների հետ: Սպառազինությունների վերահսկումն իրականացվում է վերևից ներքև, այլ ոչ թե ներքևից վերև», - նշել է Գրոսին՝ նկատի ունենալով 1987 թվականին ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարների հանդիպումը, որտեղ ստորագրվեց Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է վերսկսել միջուկային զենքի վերահսկողության շուրջ բանակցությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ, և հույս ունի, որ բոլոր երեք երկրներն, ի վերջո, երկու անգամ կկրճատեն իրենց հսկայական պաշտպանական բյուջեները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում