Քաղաքականություն

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ: 

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ քննարկումներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում