Հայաստան

Ծաղկաձորում կկառուցվի նոր վարչական շենք, թատրոն և զբոսայգի

2 րոպեի ընթերցում

Ծաղկաձորում կկառուցվի նոր վարչական շենք, թատրոն և զբոսայգի

Ծաղկաձոր համայնքում նախատեսվում է նոր վարչական շենքի, թատրոնի, ավտոկայանատեղիի և զբոսայգու կառուցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարեց  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքին կհանձնի 3680 քմ մակերեսով շենք-շինություններ և 2.9 հա հողատարածք, որի վրա մինչև 2029 թվականը կկառուցվեն վարչական նոր շենք, թատրոն, ավտոկայանատեղի (110-200 մեքենայի համար), քաղաքային զբոսայգի (2 հա տարածքով)։

«Նախագծով նախատեսվում է համայնքի միջոցներով մինչև 2029 թվականի ավարտը նվիրաբերվող տարածքում իրականացնել 1 միլիարդ դրամի ներդրում»,-նշեց Սիմոնյանը։

Փոխնախարարը նշեց, որ Ծաղկաձորի Օրբելի եղբայրների փողոց 9 հասցեում գտնվող 339.6 քմ մակերեսով վարչական շենքը և 610 քմ հողատարածքը կնվիրաբերվի Հայաստանի Հանրապետությանը, սակայն համայնքը կշարունակի գործել նույն վայրում, մինչև նոր վարչական շենքի կառուցումը։

«Ներկայումս նվիրաբերվող հողամասի վրա կա 5 շինություն, որոնք ենթակա են փոխարինման երկու նոր շենքով՝ վարչական շենք և թատրոն։ Կիսանկուղային հարկերում և բակային տարածքում կառուցվելու են ավտոկայանատեղիներ՝ նախատեսված 110-200 ավտոմեքենայի համար»,-եզրափակեց Սիմոնյանը։

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում