Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը վերանայում է Ուկրաինայի ֆինանսավորումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը վերանայում է Ուկրաինայի ֆինանսավորումը

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը ներկայում վերանայում է Ուկրաինայի ֆինանսավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին մարտի 5-ին կայացած ճեպազրույցում ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Քերոլայն Լևիթը։

«Ազգային անվտանգության խորհրդում ինձ հայտնեցին, որ այժմ Ուկրաինայի ֆինանսավորման վերանայում է ընթանում: Ինչ վերաբերում է հետախուզության հետ կապված հարցերին, ապա դիմեք Ազգային անվտանգության խորհրդին կամ Կենտրոնական հետախուզական վարչությանը», - ասել է նա՝ ի պատասխան լրագրողի այն հարցին՝ արդյոք Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման դադարեցումը ժամանակավոր է, թե մշտական։ 

Ավելի վաղ բրիտանական Sky News հեռուստաալիքը, հղում անելով ուկրաինական աղբյուրի, հաղորդել էր, որ Վաշինգտոնն ամբողջությամբ դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Կիևի հետ։

Իր հերթին ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կասեցրել է Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը և զենքի մատակարարումները։

Fox News-ի թղթակցի հետ զրույցում Ռեթքլիֆն այդ իրավիճակը որակել էր որպես «ռազմական հարցերին և հետախուզությանն առնչվող դադար»։

Sky News-ի իրազեկ աղբյուրները նշել էին, որ հետախուզական տվյալների փոխանցման սահմանափակումը կրել է ընտրովի բնույթ՝ չի տրամադրվում այն տեղեկատվությունը, որը կարող է օգտագործվել Ռուսաստանի տարածքում թիրախների վրա հարձակվելու նպատակով: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում