Ռուսաստան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արել

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն Ուկրաինայում լիակատար և անհապաղ հրադադարի կոչ է արել, որը թույլ կտա անցնել հաշտության շուրջ բանակցությունների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Բիշքեկում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

«Ավելի քան չորս տարի հետո եկել է Ուկրաինայում լիակատար և անհապաղ հրադադարի ժամանակը։ Սա ճանապարհ կբացի  արդար, հաստատուն և համապարփակ խաղաղության շուրջ բանակցությունների համար՝ միջազգային իրավունքին համապատասխան, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և համապատասխան բանաձևերին», - Գուտերեշի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում