ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը առաջիկա օրերին կայցելի Հնդկաստան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը առաջիկա օրերին նախատեսում է այցելել Հնդկաստան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարեց կառավարության հարցուպատասխանի ընթացքում՝ անդրադառնալով Հայաստանի և Հնդկաստանի միջև խորացող համագործակցությանը։

Միրզոյանը ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է ակտիվ երկխոսություն վարել ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Չինաստանի հետ։

«Ե՛վ Հնդկաստանի, և՛ Չինաստանի հետ շատ ակտիվ երկխոսության մեջ ենք։ Մեր համագործակցությունն ընդգրկում է տարատեսակ ոլորտներ», – նշեց նախարարը։

Նա նաև տեղեկացրեց, որ այսօր Չինաստանի ԱԳ նախարարության հետ տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ, որոնց արդյունքում կողմերը հանդես են եկել համատեղ մամլո հաղորդագրությամբ։

«Ողջունվել են և՛ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, և՛ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- ընդգծեց Միրզոյանը։

Հայերեն English فارسی Français Русский Türkçe 中文

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ