Քաղաքականություն

ՀՀ դեսպանը հանդիպել է Ժնևի քաղաքապետի և Ժնև Հանրապետության ու կանտոնի պետական ​​խորհրդի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանը հանդիպել է Ժնևի քաղաքապետի և Ժնև Հանրապետության ու կանտոնի պետական ​​խորհրդի նախագահի հետ

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ժնևի քաղաքապետ Քրիստինա Կիթսոսի և Ժնև Հանրապետության և կանտոնի պետական ​​խորհրդի նախագահ Նատալի Ֆոնտանեի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից, մանրամասնելով, որ հանդիպմանը  զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ժնևի միջև համագործակցության խորացման և կապերի ամրապնդման ուղիները։ 

«Երկուստեք ընդգծվել է Հայաստան-Ժնև դիվանագիտական, մշակութային և տնտեսական համագործակցությունը խթանելու պատրաստակամությունը»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։ 

Հաղորդվում է, որ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Ժնևի կանտոնին և Ժնև քաղաքին՝ հայ ժողովրդի հետ համերաշխություն արտահայտող տարբեր նախաձեռնությունների, Լեռնային Ղարաբաղի փախստականներին ցուցաբերած մարդասիրական օժանդակության, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության և ազատ արձակման հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար։ 

«Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ավարտին դեսպան Հ. Տոլմաջյանը գրառում է կատարել Ժնևի պատվավոր հյուրերի մատյանում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում