Մշակույթ

Գյումրու պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է գալիս ԱՄՆ-ում

1 րոպեի ընթերցում

Գյումրու պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է գալիս ԱՄՆ-ում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 21-ից հյուրախաղերով հանդես է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներում: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հյուրախաղերն իրականացվում են Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 160-ամյակի շրջանակում և կտևեն մինչև մարտի 9-ը:

Թատրոնի հյուրախաղերը մեկնարկել են «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիա ներկայացմամբ: Նույն ներկայացմամբ էլ կեզրափակվեն:

Մարտի 2-ին լոսանջելեսաբնակ հանդիսատեսի դատին է հանձնվել «Սիրո Casting» կատակերգությունը:

Ներկայացումներն արժանացել են տեղի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում