Թրամփի հետ անհատական ճաշկերույթը կարող է արժենալ 5 միլիոն դոլար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ֆլորիդայի նահանգի Փալմ Բիչում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում անհատական ճաշը կարող է արժենալ 5 միլիոն դոլար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է WIRED ամսագիրը։ 

Նշված գումարի դիմաց գործարարները կարող են հնարավորություն ստանալ անձամբ ճաշել ամերիկացի առաջնորդի հետ։ 

Հատկանշական է, որ նախորդ շաբաթ Մար-ա-Լագոյում կազմակերպված խմբային ընթրիքին մասնակցած հյուրերից յուրաքանչյուրը 1 միլիոն դոլար է վճարել տեղ ամրագրելու համար:

Մարտի 1-ի երեկոյան ժամը 19:00-ին տեղի ունեցած միջոցառման հրավերի մեջ նշվել է․ «Դուք հրավիրված եք մոմերի լույսի ներքո ընթրիքի՝ հատուկ հյուր նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի մասնակցությամբ.... Տեղերը խիստ սահմանափակ են։ 1 միլիոն դոլար մեկ անձի համար»:

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Թրամփի երդմնակալության հանձնաժողովը հունվարին վաճառել է նախագահի երդմնակալության արարողության բոլոր VIP տոմսերը՝ հավաքելով ընդհանուր առմամբ 170 միլիոն դոլար։

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ