Կապանում բացվեց Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոն

4 րոպեի ընթերցում

Հայ - ֆրանսիական  համագործակցությունը ամրապնդվել է ևս մեկ գործնական քայլով։ Կապանում բացվեց Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնը։ Այս կարևոր նախաձեռնության հեղինակը  Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն է, իսկ գաղափարը  ի սկզբանե ծնվել է Ֆրանսիայի դեսպանատան հետ շփումների արդյունքում։ Կենտրոնը անվանակոչվել է Սենթ Էթիենի անունով ի պատիվ քույր քաղաքների միջեւ ձևավորված ջերմ ու անկեղծ բարեկամության։ 

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին պաշտոնական այցով Կապանում գտնվող Սենթ Էթիեն քույր  քաղաքի պատվիրակության անդամները՝ քաղաքապետ Գաել Պերդրիոյի գլխավորությամբ,  ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, մարզպետի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ավագանու եւ Կապանի հանրային ակտիվի այլ անդամներ։

Ֆրանկոֆոն կենտրոնը, որը գտնվում է Կապանի Դավիթ Բեկ թաղամասի ակումբ-գրադարանի շենքում՝ համայնքապետարանի  նախաձեռնությամբ հիմնանորոգվել եւ այժմ բոլորովին այլ տեսքով է ներկայանում իր այցելուներին։ Կրթամշակութային կենտրոնը, լայն  հարթակ է բազմապիսի միջոցառումների, հանդիպումների Ֆրանսիայի հետ կրթական, մշակութային կապերի հաստատուման համար։ 

«Մեզ համար կարևոր էր Կապանում ունենալ նման կենտրոն, քանի որ այն ոչ միայն կամրջելու է մեր համայնքը ֆրանսախոս աշխարհի հետ , այլեւ մեծապես նպաստելու է կրթական, մշակութային և լեզվական փոխանակումներին։ 

Ավելի քան վստահ եմ, որ կենտրոնը իր գործունեությամբ խթանելու է ֆրանսերեն լեզվի ուսուցումանն ու տարածմանը  և մեր երեխաները, այդ թվում՝ երիտասարդներն ու մեծահասակ ընթերցողները,  հնարավորություն են ունենալու հաղորդակից լինելու ֆրանսիական հարուստ գրականությանն ու բարձրաճաշակ մշակույթին»,- ելույթի ժամանակ ասաց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը:

Ողջույնելով ներկաներին Սենթ Էթիենի քաղաքապետն էլ ընդգծեց, որ Հայաստանը, և հատկապես այս տարածաշրջանը պատմության ու մշակույթների խաչմերուկ են, իսկ ֆրանկոֆոնիայի կենտրոնի բացման արարողությամբ, կողմերը վերահաստատում են, որ գիտելիքը, բաց մտածողությունն ու երիտասարդությունն են լավագույն պաշտպանները բոլոր մարտահրավերների դեմ։

«Այն փաստը, որ հենց այս անունն է ընտրվել այս վայրի համար, մեծ պատիվ է մեր քաղաքի համար և վկայում է մեր երկու քաղաքների միջև եղած անկեղծ բարեկամության մասին։ Այս քայլում կա ոչ միայն խորհրդանիշ, այլև փոխադարձ ճանաչում, փոխադարձ հանձնառություն և միասին մի ապագա կառուցելու ցանկություն, որտեղ մշակույթը, կրթությունը և երիտասարդությունը կզբաղեցնեն կենտրոնական տեղ»,- ելույթի իր խոսքում ասաց Սենթ Էթիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն։

Կապանի ակումբագրադարանային միավորման եւ հայ համայնքի Alliance Franco-Armenienne de la Loire ասոցիացայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։

Հյուրերին ֆրանսերեն լեզվով գեղեցիկ  ասմունքով եւ երգով ողջունել են Ձագեձորի միջնակարգ դպրոցի աշակերտները՝ ուսուցչուհի Արփինե Զեյնալյանի գլխավորությամբ։ 

Հայերեն English Français

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը