Ռուսաստան

Պուտինը Մյանմայի վարչապետի այցն օգտակար է անվանել

1 րոպեի ընթերցում

Պուտինը Մյանմայի վարչապետի այցն օգտակար է անվանել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Մյանմայի վարչապետ Մին Աուն Հլայնայի պաշտոնական եռօրյա այցը Ռուսաստանի Դաշնություն օգտակար և հետաքրքիր կլինի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Մյանմայի վարչապետը Մոսկվա է ժամանել նախօրեին։

Բանակցությունների սկզբում ՌԴ նախագահը նշել է, որ ուրախ է Հլայնային Մոսկվայում տեսնելու համար՝ հավելելով, որ սա առաջին անգամը չէ, որ Մյանմայի վարչապետը գալիս է Ռուսաստան։

«Այս անգամ դուք ունեք մի շատ մեծ ծրագիր՝ լրացուցիչ այցելություններով երեք քաղաքներ, վստահ եմ, որ այն կլինի և՛ օգտակար, և՛ հետաքրքիր», - ասել է Պուտինը Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում