Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասնագիտական փորձաքննության իրականացման նպատակով հայտարարվում է փորձագետների հավաքագրում

2 րոպեի ընթերցում

 Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը հայտարարում է ոլորտային փորձագետների հավաքագրում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ընտրված փորձագետները կներգրավվեն ոչ ֆորմալ (լրացուցիչ) կրթական ծրագրերի (կարճաժամկետ, միկրոորակավորումների) փորձաքննություն իրականացնելու նպատակով ձևավորվող մասնագիտական խմբերում: 

Փորձագետի հավակնորդին ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • տվյալ ոլորտում մասնագիտական աշխատանքային փորձառություն (նվազագույնը 3 տարվա),
  • տվյալ ոլորտի վերաբերյալ բովանդակային փաստաթղթերի (կարճաժամկետ ծրագրեր, չափորոշիչներ, մոդուլային ծրագրեր, որակավորումների նկարագրեր և այլն) մշակման փորձառություն կամ տեղական և միջազգային կառույցների կողմից իրականացվող մասնագիտական ծրագրերում՝ որպես փորձագետ ընդգրկված լինելու փորձ:

Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթուղթ,
  • գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),
  • ինքնակենսագրություն (CV),
  • մասնագիտական ոլորտի հետ կապված տարբեր ծրագրերի մասնակցության վերաբերյալ տեղեկատվություն կամ էլեկտրոնային հղումներ:

Պահանջվող փաստաթղթերը պետք է ուղարկել karinegroupexpert@gmail.com  էլեկտրոնային փոստին` 24-ժամյա ռեժիմով` մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը՝ ժամը 24:00-ն ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել  (+374) 94417123 հեռախոսահամարով (Կարինե Գրիգորյան) աշխատանքային օրերին՝ մինչև ժամը 18:00:

Ոչ ֆորմալ կրթական ծրագրերը մասնագիտական փորձաքննություն անցնելուց և դրական եզրակացություն ստանալուց հետո ԿԳՄՍ նախարարության կողմից կերաշխավորվեն` ընդգրկվելով երաշխավորված ծրագրերի ցանկում:

Հայտարարագիր լրացնող քաղաքացիները հնարավորություն կունենան այդ ծրագրերի մասնակցության համար կատարած վճարումների դիմաց ստանալ եկամտային հարկի վերադարձ՝ տարեկան առավելագույնը 100 հազար դրամի չափով` բացառապես անկանխիկ եղանակով կատարված ուսման վճարների դիմաց: 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում