Մակրոնը հայտարարել է, որ Թրամփին հորդորել է փոխել դիրքորոշումն Ուկրաինայում հրադադարի հարցում

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վաշինգտոն այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է վերանայել դիրքորոշումն Ուկրաինայում անհապաղ հրադադարի հարցում և այն տարածել միայն օդում և ծովում իրականացվող գործողությունների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է իտալական Foglio թերթին տված հարցազրույցում: 

«Այսինքն՝ չձգտել անհապաղ հրադադարի, այլ ավելի շուտ՝ օդի, ծովի և էներգետիկ ենթակառուցվածքի մակարդակով հրադադարի», - հայտարարել է Մակրոնը՝ պնդելով, որ նման ռեժիմն ավելի հեշտ է վերահսկել։

Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայում նման տարբերակով հրադադարը ժամանակ կտա Կիևի անվտանգության երաշխիքները քննարկելու համար։ 

«Դրանք նշանակում են ոչ միայն աջակցություն, որը մենք ցուցաբերում ենք ուկրաինական բանակին, այլ նաև այն, թե ինչ ենք մենք՝ եվրոպացիներս, պատրաստ անել ուկրաինական հողի վրա», - հայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը։

Նրա պնդմամբ՝ ամուր երաշխիքների բացակայությունը սպառնալիք կդառնա ինչպես Ուկրաինայի, այնպես էլ եվրոպացիների անվտանգության համար։ 

«Սա եղել է մեր մտահոգությունն ի սկզբանե. մենք խաղաղություն ենք ուզում, բայց ոչ ամեն գնով։ Մենք խաղաղություն չենք ուզում առանց ամուր երաշխիքների», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը Le Figaro-ին տված հարցազրույցում ևս հայտնել էր, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ուկրաինայում սահմանել մարտական գործողությունների մորատորիում մեկ ամսով։

Ռուսաստան

Փարիզը և Լոնդոնն առաջարկել են Ուկրաինայում մեկամսյա մորատորիում հաստատել. Մակրոն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարին հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նպատակը պետք է լինի ոչ թե կարճաժամկետ հրադադարը և ուժերի վերախմբավորման ու վերազինման համար շունչ քաշելու հնարավորությունը՝ հետագայում հակամարտությունը շարունակելու նպատակով, այլ երկարաժամկետ խաղաղությունը։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ