Ռուսաստան

Փարիզը և Լոնդոնն առաջարկել են Ուկրաինայում մեկամսյա մորատորիում հաստատել. Մակրոն

1 րոպեի ընթերցում

Փարիզը և Լոնդոնն առաջարկել են Ուկրաինայում մեկամսյա մորատորիում հաստատել. Մակրոն

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ուկրաինայում սահմանել մարտական ​​գործողությունների մորատորիում, որը կտարածվի օդի, ծովի վրա և կտևի մեկ ամիս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է Le Figaro թերթին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ մորատորիումը առաջարկվում է տարածել նաև էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարձակումների վրա։

Մակրոնը նշել է, որ առաջարկը չի վերաբերի ցամաքում ռազմական գործողությունների վրա, քանի որ ճակատային գծի երկարությունը «զուգադրելի է Փարիզից Բուդապեշտ հեռավորության հետ», ուստի հրադադարի պահպանման ստուգումը նման հատվածում «չափազանց բարդ կլինի»:

Մակրոնը նաև հայտարարել է, որ ակնկալում է երկխոսության վերականգնում ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկիի միջև:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում