Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլ երկրներ Ուկրաինայի հետ աշխատելու են հրադադարի պլանի վրա. Քիր Սթարմեր

3 րոպեի ընթերցում

AP Photo

Լոնդոնում մարտի 2-ին կայացած հանդիպմանը մասնակցած եվրոպական երկրների և Կանադայի ղեկավարները քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ապագա պլանը, ինչպես նաև խոստացել են շարունակել օգնությունը Կիևին և ճնշումը Մոսկվայի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

«Վերջին օրերի իմ քննարկումների ընթացքում մենք պայմանավորվեցինք, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և մյուսներն Ուկրաինայի հետ աշխատելու են հրադադարի պլանի վրա: Այնուհետև մենք այդ պլանը կքննարկենք ԱՄՆ-ի հետ և այն միասին առաջ կտանենք», - Սթարմերի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Մամուլի ասուլիսում նա նաև ասել է, որ երկրների ղեկավարները մարտի 2-ին հանդիպել են այս նախաձեռնությունը քննարկելու նպատակով։

Սթարմերը թվարկել է մի քանի քայլ, որոնց շուրջ համաձայնության են եկել հանդիպման մասնակից երկրները։ Դրանք են Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության շարունակումը և Ռուսաստանի վրա տնտեսական ճնշման մեծացումը: Նաև ղեկավարները համաձայնության են եկել, որ ցանկացած տևական խաղաղություն պետք է ապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Հակամարտությունը դադարեցնելու շուրջ համաձայնագրի կնքման դեպքում եվրոպական երկրներն ակնկալում են շարունակել երկրի պաշտպանական ներուժի ամրապնդումը։

Բացի այդ, Սթարմերը հայտարարել է համաձայնագրի պայմանները պաշտպանելու և Ուկրաինայում խաղաղությունը երաշխավորելու նպատակով «կամեցողների կոալիցիա» ստեղծելու մտադրության մասին, որին կկարողանան մասնակցել դրան պատրաստ բոլոր երկրները։ Այս նախաձեռնության շրջանակներում Մեծ Բրիտանիան հակամարտության ավարտից հետո պատրաստ կլինի Ուկրաինա ուղարկել զինծառայողներ և ինքնաթիռներ:

Նա ընդգծել է, որ այդ ջանքերը հաջողությամբ կպսակվեն միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն աջակցի դրանց։

Վարչապետը նաև հայտնել է, որ ղեկավարները «շատ շուտով» կրկին կհանդիպեն պլանի մանրամասները քննարկելու համար:

Դրա հետ մեկտեղ Սթարմերը հայտարարել է համաձայնության մասին, ըստ որի Ուկրաինան կկարողանա օգտագործել 1,6 միլիարդ ֆունտ ստեռլինգի չափով բրիտանական արտահանման ֆինանսավորումը ՀՕՊ համակարգի համար 5000 հրթիռ գնելու նպատակով:

Հայերեն English Français ქართული Русский

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. Արտենիի դպրոցի հայտարարությունը

Բարելավվել է Մարտունիի մանկական արվեստի դպրոցի նյութատեխնիկական բազան

Ուսանողների շարժումը հաղթել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում. Վուչիչն ընդունել է պարտությունը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացման առաջնախաղին

«Նոր գիրք»-40/26. Անդրոմեդա, Մաժդալանի, Դիաս, Ռոզարիու, Կառվալյու

Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում