Հայաստան

ՀՀ ԲՏԱ փոխնախարարն ու Ֆրանսիայի Պաշտպանական նորարարությունների գործակալության տնօրենը քննարկել են փոխգործակցության ընդլայնման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ փոխնախարարն ու Ֆրանսիայի Պաշտպանական նորարարությունների գործակալության տնօրենը քննարկել են փոխգործակցության ընդլայնման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ՀՀ ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ փետրվարի 25-ին ընդունել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ներքո գործող Ֆրանսիայի Պաշտպանական նորարարությունների գործակալության տնօրեն գեներալ Պատրիկ Օֆորտի գլխավորած պատվիրակությանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Գևորգ Մանթաշյանը ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով  Ֆրանսիայի հետ ձևավորված բազմոլորտ համագործակցությունը՝ հանգամանալից ներկայացրել է նախարարության գործունեությունն ու ոլորտի զարգացմանը միտված ծրագրերն ու նախաձեռնություններն, անդրադարձել է պետության կողմից բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգի զարգացմանն ուղղված տարբեր ուղղություններով տարվող աշխատանքներին և ծրագրերին:

Գեներալ Պատրիկ Օֆորտն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ուրախ է Հայաստանում գտնվելու, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգին առավել խորը ծանոթանալու և համագործակցության առանցքային  ուղղությունները բացահայտելու ու քննարկելու համար:

Կողմերն անդրադարձ են կատարել բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, տեխնոլոգիական կրթության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգի մի շարք հարցերի, մտքեր փոխանակել փոխհամագործակցության զարգացման ու ընդլայնման հետագա քայլերի և անելիքների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում