Պուտինը կարգադրել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ՌԴ պետական ​​սահմանը պաշտպանելու համար

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) կոլեգիայի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծառայությանը հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել երկրի պետական ​​սահմանը պաշտպանելու և սահմանամերձ շրջաններում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Իզվեստիյա» պարբերականը։

«Մենք պետք է շարունակենք մեծացնել սահմանների պաշտպանվածության խտությունը հնարավոր վտանգավոր տարածքներում՝ համագործակցելով բանակային ստորաբաժանումների, Ռուսաստանի ազգային գվարդիայի և ՆԳՆ ստորաբաժանումների, ինչպես նաև տեղական իշխանությունների հետ՝ սահմանամերձ բնակավայրերում մարդկանց անվտանգությունն ապահովելու համար», - ասել է Պուտինը։

Բացի Ռուսաստանի սահմանների պաշտպանությունից, Պուտինը ԱԴԾ-ից պահանջել է վճռական և հարձակողական պայքար մղել ծայրահեղականության և ահաբեկչության դեմ: ՌԴ նախագահը հատուկ ուշադրություն է դարձրել գերատեսչության հակաահաբեկչական ներուժի մեծացմանը ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած շրջաններում։ 

«Հենց այնտեղ տեղակայված ստորաբաժանումներն են պայքարում Կիևի ռեժիմի դիվերսիոն խմբերի դեմ», - ընդգծել է ՌԴ ղեկավարը։

Բացի այդ, նախագահ Պուտինը նշել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում օտարերկրյա հետախուզական ծառայությունների ակտիվության և տեխնիկական հագեցվածության աճը։

Նա նշել է, որ հակահետախուզության մարմինների առջև ծառացած են կարևոր խնդիրներ։ 

Միացյալ Նահանգներ

Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմի հետ առաջին շփումները «հույս են ներշնչում»

 

Հայերեն Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը